211652_close_icon
views-count1154 դիտում article-date 18:12 24-01-2019

Կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստը

Հունվարի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում Խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի19-րդ գլխի դրույթներին համապատասխան և շրջանակներում, հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու: Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի փետրվարի 7-ին, ժամը 15.00-ին: [b]ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր