211652_close_icon
views-count2209 դիտում article-date 14:13 24-01-2019

Էրնեստո Վալվերդեն՝ «Սևիլյայից» կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի 1/4 եզրափակիչ առաջին խաղում «Սևիլյայից» կրած պարտությունը (0:2): «Մենք վերահսկում էինք խաղը: Երկրորդ կեսում մի փոքր թուլացրինք տեմպը: Մրցակցը հրաշալի արդյունքի հասավ: Կփորձեմ կորցրածը ետ բերել պատասխան խաղում: Երբ կազմում փոփոխություններ ես անում, ապա դա իր մեջ ռիսկ է պարունակում: Եթե հաղթում ենք՝ ապա որոշումը ճիշտ էր, եթե պարտվում եք՝ սխալ: Չեմ զղջում, որ Մեսիին չեմ հայտավորել խաղին: Ես պետք է այդպես անեի: Մեկնարկային կազմում Բոատենգի դուրս գալը՝ ռիսկային որոշում էր: Սակայն ես պետք է այդպես վարվեի: Մտածում էի, որ ավելի լավ է, որ նա մի ժամ խաղա, իսկ Սուարեսը՝ կես ժամ», ասել է մարզիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր