211652_close_icon
views-count2220 դիտում article-date 13:15 24-01-2019

Կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին ավելի քան 165 միլիոն դրամ տրամադրեց

Կառավարությունն այսօրվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից ավելի քան 165 միլիոն դրամ տրամադրելու որոշում է ընդունել: Գումարը կտրամադրվի «Նաիրիտ»-ի քիմիական նյութերի ու սարքավորումների պահպանության իրականացման համար: ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքա­վորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով տրամադրելու համար ԱԻՆ-ին Հայաստանի Հանրապե­տության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 165,887.6 հազար դրամ»,- նշված է որոշման նախագծում:

Նմանատիպ նյութեր