211652_close_icon
views-count32833 դիտում article-date 12:12 24-01-2019

Վանաձորում 38-ամյա կինը Nissan-ով մխրճվել է կայանված վրացական «Ֆուռ»-ի տակ. վարորդը հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 22։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արփինե Հովհաննիսյանը իր վարած Nissan March մակնիշի 34 DZ 435 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան 50 շենքի դիմաց բախվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Էլբռալիձե Շալվայի վարած, այդ պահին Մոսկովյան 50 շենքի դիմաց կայանված վրացական SCANIA մակնիշի VV 782-BB համարանիշի բեռնատարի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել մեքենայից և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր