211652_close_icon
views-count2113 դիտում article-date 12:43 24-01-2019

Նախարար Խաչատրյանը չինացի ներդրողների հետ քննարկել է վերելակների արտադրության և տրանսպորտային ցանցի ծրագրերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինացի ներդրողների հետ։ Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ ներդրողներն ունեն նախարարության լիակատար աջակցությունն այն գործընթացներում, որտեղ կզգան պետության օժանդակության կարիքը։ Նախարարը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի համար պետության աջակցության գործիքակազմը և դրա կիրառման ձևերը։ «Xinjiang Zheng Yi Agriculture Science and Technology CO» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Լի Սյենմինը նախարարի ուշադրությանն է ներկայացրել Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ներդրումային ծրագիրը, որը նախատեսում է տարեկան ավելի քան 2000 վերելակի արտադրություն, ընդ որում՝ արտադրական գործընթացի մեծ մասը կազմակերպելով Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին։ «Higer Bus Company Limited» ՍՊԸ-ի ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան իր հերթին ներկայացրել է տրանսպորտային ցանցի բարելավման և ավտոբուսների ներկրման ծրագիրը։ Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներդրողներին և քննարկելու իրենց հուզող խնդիրները, նաև հավելել է․ «Հուսով ենք, մեկնարկող ծրագրերի արդյունքներն այնքան ոգևորիչ կլինեն ձեզ համար, որ դուք կմտածեք Հայաստանում նոր, ավելի խոշոր ծրագրեր նախաձեռնելու մասին»։

Նմանատիպ նյութեր