211652_close_icon
views-count19523 դիտում article-date 11:04 24-01-2019

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Աբովյանի գաի պոստի» մոտ բախվել են Nissan, KIA, Toyota և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-ր վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Աբովյանի գաի պոստի» մոտ բախվել են Nissan մակնիշի 99 AԼ 966 համարանիշի, KIA մակնիշի 55 NM 575 համարանիշի, Toyota մակնիշի 35 MO 038 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ԼV 924 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վ. Հարությունյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր