4921 դիտում
22:26 23-01-2019
Պուտին-Էրդողան հանդիպումը Կրեմլում շարունակվել է 3 ժամ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Մոսկվայում հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է 3 ժամ: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/961803.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
Էրդողանը Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով: Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, այնուհետև նախագահներին են միացել պատվիրակությունների անդամները:
Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտնել է, որ Էրդողանի հետ զրույցը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում: Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը: Հստակ ժամկետների մասին ՌԴ առաջնորդը խոստացել է ասել պաշտոնական Թեհրանի հետ պայմանավորվելուց հետո:
Անդրադառնալով սիրիական տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Սպիտակ տան որոշմանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ դա կարևոր քայլ է Սիրիայում իրավիճակի կայունացման ճանապարհին:
Նմանատիպ նյութեր
664 դիտում
19:24 23-01-2024
Անկարայում սպասվում են Էրդողան-Ռայիսի և Էրդողան-Պուտին հանդիպումներ
4700 դիտում
15:16 15-03-2017
Կրեմլում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
11483 դիտում
18:44 13-06-2018
Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Այս բաժնից
676 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
844 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել