211652_close_icon
views-count1351 դիտում article-date 20:25 23-01-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին և մայրաքաղաքում

Հունվարի 22-ին, ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 20.00-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 58-ամյա քաղաքացի և հայտնել, որ վրաերթը կատարել է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Կատարվում է քննություն։ ... Հունվարի 22-ին, ժամը 04.45-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունվարի 22-ին, ժամը 11.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունվարի 21-ին, ժամը 18.00-ին, Երևանի Քանաքեռի 1-ին փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶել-322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել-322132»-ի 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունվարի 22-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունվարի 22-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունվարի 22-ին, ժամը 12.50-ին, Տաշիր քաղաքի Երևանյան-Լճափնյա փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-217030» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Հունվարի 22-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղթանակ-Պտղավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր