«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին ծնկահոդի վնասվածք է ստացել՝ ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Ֆուլհեմի» հետ խաղում (2:1):
Ակումբի պաշտոնական թվիթերը հայտնում է, անգլիացի ֆուտբոլիստը կարող է մարզումներին վերադառնալ մարտի սկզբներին:
Այս մրցաշրջանում Դելե Ալին ԱՊԼ-ի 17 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ սա «Տոտենհեմի» հերթական լուրջ կադրային կորուստն է. ավելի վաղ վնասվածք էր ստացել և մինչև մարտի սկզբները շարքից դուրս էր եկել թիմի առաջատար հարձակվող Հարի Քեյնը:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
