Անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանման համալիր մարզումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համաձայն պատրաստության պլանի, հունվարի 17-ին, 5-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումներից մեկի հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:
Գործնական պարապմունքների ձևաչափով անցկացված մարզումների ընթացքում ստուգվել են անձնակազմի մասնագիտական հմտությունները՝ մարտական առաջադրանքների կատարման ընթացքում:
Համալիր մարզումների նպատակն էր բարձրացնել անձնակազմի տեսական գիտելիքների մակարդակն ու առաջադրանքների կատարման մասնագիտական հմտությունները: