«Արսենալը» հերթական ծանր կորուստն ունեցավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ չի մտնի: 23-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք:
Բելյերինը վնասվածքը ստացել է ԱՊԼ-ի 23-րդ տուրում՝ «Չելսիի» հետ խաղում (2:0):
Պաշտպանի ապաքինման կոնկրետ ժամկետները հայտնի կդառնան մոտ օրերս՝ լրացուցիչ բուժհետազոտությունից հետո:
Որպես կանոն, նման վնասվածքներից հետո խաղացողը շարքից դուրս դուրս են գալիս նվազագույնը կես տարով:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին նմանատիպ վնասվածք ստացավ և տևական ժամանակով շարքից դուրս եկավ «Արսենալի» մեկ այլ առանցքային խաղացող՝ պաշտպան Ռոբ Հոլդինգը: