Ադրբեջանը հերթական զինվորական կորուստն է տվել
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ծառայող Ալեքբերով Սամիր Սարհանը իբրև թե ինքնակախաղանի միջոցով վերջ է տվել կյանքին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը:
Ըստ տեղեկությունների՝ Ալեքբերովի «ինքնասպանության» դրդապատճառներն անհայտ են: Վերջինս զորակոչվել էր բանակ Աղստաֆի շրջանից: