211652_close_icon
views-count1401 դիտում article-date 13:52 19-11-2020

Հեռուստամարաթոն՝ ԱՄՆ-ում, Ֆոնեթոն՝ Եվրոպայում. Հայկակ Արշամյանն անդրադարձել է սպասվող դրամահավաքին

Լոս Անջելեսում նոյեմբերի 26-ին կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Առանցքում Արցախն է ու արցախցին: [url=https://armenpress.am/arm/news/1035337.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի տեղական մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են: «ԱՄՆ-ում հեռուստամարաթոնն այս տարի կարճ կլինի, ավանդական 10-12 ժամ նախատեսված չէ: Նպատակաները, ուղղությունները շատ հստակ են, թե ինչի համար են հավաքվելու այդ գումարները: Վստահ եմ՝ այդ կարիքները կներկայացվեն, դրա հիման վրա էլ մարդիկ նվիրատվությունը կկատարեն»,- ասաց Հայկակ Արշամյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դրամահավաք կլինի Եվրոպայում: Նոյեմբերի 19-22-ը նախատեսված է ֆոնետոն: Եվրոպայում հիմնականում նախաձեռնողները զանգերով են խնդրում կատարել նվիրատվություններ: Ֆոնետոն նախատեսված է Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Իտալիայում, Հունաստանում և այլ երկրներում:

Նմանատիպ նյութեր