211652_close_icon
views-count6730 դիտում article-date 22:42 19-01-2019

Ելենա Աղաջանովա. Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար

1996 թվականին սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովը, ֆեյսբուքյան իր էջում ահազանգ է հնչեցրել. «Հարգելի հայրենակիցներ, Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ սպառնալիքներով լի նամակներ ՖԲ-ով ֆեյք էջերից: Ուզում եմ հասկանալ ինչպիսին է լինելու հասարակության վերաբերմունքը (նկատի չունեմ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տարբեր տեսակի գրասենյակների և հասարակական կազմակերպությունների), այլ ինչպիսին է լինելու առողջ հայ հասարակության վերաբերմունքը այս ամենի նկատմամբ: Նշենք նաև, որ պատրաստվում եմ դիմել ոստիկանություն՝ իմ ընտանիքի անվտանգությունը ապահովելու և սպառնալիքներ հնչեցնողներին հայտնաբերելու նպատակով», գրել է Ելենան և լուսանկար տեղադրել, որտեղ նրա և ընտանիքի հասցեին սպառնալիք և վիրավորական արտահայտություններ են։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր