211652_close_icon
views-count3564 դիտում article-date 12:35 19-01-2019

Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար

Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների հանդիպումները, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում, դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար: Եվրամիությունն ակնկալում է դրանց արդյունքների լիակատար իրագործում, այդ թվում և արտգործնախարարների վերջին համաձայնությունը այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ են հստակ միջոցներ՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղության համար, ինչպես նաև դիտարկել քայլեր՝ ուղղված բանակցությունների ակտիվացմանը»: Եվրամիությունը հայտնել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին, այդ թվում և ԵՄ-ի՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև վստահությունն ամրապնդելու ճանապարհով: «Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին իրացնել իր ներուժը»,- ասվում է հայտարարության մեջ»,-նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր