211652_close_icon
views-count2143 դիտում article-date 20:33 18-01-2019

«Բարսելոնայի» դեմ բողոքը մերժվեց. թիմը մնում է Իսպանիայի Գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժեց «Լևանտեի» բողոքն ընդդեմ «Բարսելոնայի», ըստ որի, կատալոնացիները Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում (1:2, երկրորդը խաղը՝ 3:0) խախտել էին գործող կանոնադրությունը: Խոսքն այն մասին է, որ «Բարսելոնայի» կազմում առաջին խաղին մասնակցել էր պաշտպան Չումա Բրանդարիսը («Բարսելոնա»-2 թիմի խաղացող), մինչդեռ «Լևանտեն» պնդում էր, որ ֆուտբոլիստը պետք է որակազրկվի, քանի որ երկրորդ թիմում խաղալու ընթացքում դեղին քարտեր ստանալու պատճառով որակազրկված էր: Այժմ որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի վերաքննիչ կոմիտեում, իսկ այնուհետև՝ Մարզական արբիտրաժային դատարանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր