211652_close_icon
views-count2273 դիտում article-date 15:30 10-08-2016

Մերժվեց «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքը, վերջին ատյանը ՄԻԵԴ-ն է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքը, որով բողոքարկվում էր վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանն անիմաստ է համարում Վճռաբեկ դատարան դիմելը, կդիմեն Եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Նմանատիպ նյութեր