SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, հատուկ նշանակության վարչության և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հերթական օպերացիան են իրականացրել Վանաձորում:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված ոստիկանների թիրախում քրեական հեղինակություններն են եղել և նրանց իրականացրած գործողությունների արդյունքում քրեական անցյալով հարուստ 10-ից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել Վանաձոր քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ:
Ըստ տեղեկությունների՝ հայտնաբերվել է նաև հրազեն:
Ոստիկանական օպերացիան ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը և ոստիկանության Լոռու մարզյաին վարչության պետ Արամ Ղազարյանը:
Օպերացիան կրել է հատկանշական անուն՝ «Հին տոմարով ձեր Նոր տարին շնորհավոր»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ոստիկանական դիմակավորված հատուկ օպերացիա Վանաձորում. այն կրել է «Հին տոմարով ձեր Նոր տարին շնորհավոր» անվանումը. բերման են ենթարկվել 10-ից ավելի քրեական անցյալով հարուստ անձինք, հայտնաբերվել է հրազեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.01.18 17:00



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
