1637 դիտում
10:12 18-01-2019
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. օրակարգում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում շարունակվում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումները: Օրակարգում է 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը:
Հունվարի 16-ին քննարկումները շարունակելու համար Աժ-ն մեկ ու կես ժամով երկարացրել էր նիստի տևողությունը: Այնուամենայնիվ, խորհրդարանը չէր հասցրել ավարտին հասցնել հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումները:
Ազգային ժողովը հունվարի 14-ի նիստում ԱԺ նախագահ ընտրեց Արարատ Միրզոյանին: Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
885 դիտում
11:43 18-01-2019
Ազգային ժողովում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փակ քվեարկությունը
1374 դիտում
10:05 01-03-2022
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. նիստերի օրակարգում նախագահի ընտրության հարցն է. ուղիղ
2489 դիտում
10:10 04-05-2018
Մեկնարկել է ԱԺ նիստը. տեղի կունենա ՍԴ անդամի ընտրության փակ քվեարկությունը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
883 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
508 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
748 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել