9813 դիտում
09:14 18-01-2019
Կառավարությունում խիստ հսկողություն է սահմանվել. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում բավական խստացվել է անվտանգությունը: Պատճառը 2018 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպն էր: Ինչպես հայտնի է, մի ազատամարտիկ, ինչպես հետագայում պարզվեց, իր վրա ուշադրություն սեւեռելու և աշխատանք խնդրելու նպատակով նռնակով զինված փորձել էր մտնել ՀՀ կառավարության շենք: Սակայն ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել էր կանխել նրա գործողությունները:
Այս դեպքից հետո Կառավարության շենքում անվտանգությունը ավելի են խստացրել: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ մեր թղթակիցը նկատել է, որ ԱԱԾ աշխատակիցները ամեն ելումուտից հետո ներսից փակում են Կառավարության շենքի դուռը, մինչդեռ նախկինում այդպես չի եղել. նրանք միայն զինված հսկել են մուտքը:
Անհրաժեշտության դեպքում, երբ քաղաքացին մոտենում է դռանը, անվտանգության աշխատակիցները հետաքրքրվում են, թե ինչ նպատակով և ում մոտ է նա եկել, ապա նոր որոշում՝ բացեն, թե ոչ: Նպատակն այն է, որ այլ մարդիկ չկարողանան այդպես հեշտ մուտք գործել շենք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3204 դիտում
17:12 02-05-2017
Սահմանվել է խիստ հսկողություն՝ դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ
2619 դիտում
16:03 11-04-2016
Ստավրոպոլում ահաբեկչական պայթյուններից հետո դպրոցներում ու մանկապարտեզներում ուժեղացված հսկողություն է սահմանվել
Այս բաժնից
499 դիտում
12:06 29-04-2024
Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Տիգրան Աբրահամյան
967 դիտում
18:58 27-04-2024
ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններից