211652_close_icon
views-count2804 դիտում article-date 14:10 17-01-2019

Կառավարությունը սահմանեց այն զենքերն ու հատուկ միջոցները, որոնք պետք է կրեն դատական կարգադրիչները

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, նաև դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը: Մասնավորապես նշվում է, որ դատական կարգադրիչներին կտրվեն հետևյալ հատուկ միջոցները՝ ձեռնաշղթա, ոտնաշղթա, ռետինե մահակ, էլեկտրահարող սարք: Ընդ որում, ծառայության պետը, պետի տեղակալները, բաժնի պետը կարող են կրել ծառայողական կարճ ակոսափող զենք, իսկ բաժնի պետի տեղակալը, հերթապահ ավագ դատական կարգադրիչը եւ դատական կարգադրիչը՝ գազային զենք:

Նմանատիպ նյութեր