2234 դիտում
19:36 20-01-2014
Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հոր ինքնասպանության փորձը կանխելու համար դատական կարգադրիչները խրախուսվել են
Վերաքննիչ քրեական դատարանի բակի Ոստիկանության ուղեկցող մեքենայից, թիվ ՍԴ0074/01/13 գործով (ՀՀ քր. Օրենսգրքի 268 հոդված) կալանավոր Արմեն Մարտիրոսյանը 2013թ-ի դեկտեմբերի 11-ին դիմել էր փախուստի:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Ալեքսան Ղազարյանը, նկատելով այն, հետապնդել է վերջինիս և Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքի մոտակայքում վնասազերծել փախուստի դիմած կալանավորին: Այնուհետև, օգնության եկած մյուս դատական կարգադրիչների ուղեկցությամբ Մարտիրոսյանին տարել են Վերաքննիչ քրեական դատարան և հանձնել կալանավորներին ուղեկցող գումարտակի ոստիկաններին:
Սույն թվականի հունվարի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության թիվ ՏԴ0097/01/13 քրեական գործով դատական նիստը հետաձգվելուց հետո տուժողի հայրը դատարանի 2-րդ հարկի բազրիքից (ճաղավանդակ) իրեն ցած գցելու եղանակով փորձել է ինքնասպանություն գործել: Ինքնասպանության փորձը կանխել են դատական կարգադրիչներ արդարադատության սերժանտներ Վահե Սահակյանը և Հայկ Մանթաշյանը, արդարադատության կրտսեր սերժանտ Արսեն Շառյանը, արդարադատության ավագ Էդգար Էլարյանը` ստորաբաժանման պետ արդարադատության մայոր Մանվել Մնացականյանի ղեկավարությամբ:
Դատական ծառայողները ստացել են խրախուսանք:
Նմանատիպ նյութեր
3811 դիտում
08:57 01-03-2014
Փաստաբանների պալատի նախագահը խնդրել է սպանված Լյուքս Ստեփանյանի հորը չմիջամտել դատավարության ընթացքին․ Ժողովուրդ
Այս բաժնից
1078 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
754 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1201 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին