211652_close_icon
views-count3302 դիտում article-date 22:56 16-01-2019

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղ տանող և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Հունվարի 16-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղ տանող և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր