211652_close_icon
views-count6360 դիտում article-date 23:00 25-01-2016

Փակ են Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են[/color] Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները: Արտաշավան-Մուղնի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: [color=#CC0000]Դժվարանցանելի են[/color] Անտառամուտ-Վահագնի, Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգարան, Շենավան, Շիրակամուտ համայնքները: Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում, Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-Զանգեր հատվածում [color=#CC0000]բուք է[/color], Շիրակի մարզի Թորոս-Ցողամարգ ավտոճանապարհին առկա է ցածր տեսանելիություն: Լանջառ-Լուսաշող, Իջևան-Դիլիջան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը [color=#CC0000]երթևեկելի է միակողմանի: [/color] ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է[/color] բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր