1912 դիտում
10:11 16-01-2019
Նախագահը Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ։
Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի տարբեր ոլորտների նախագծերի իրականացման մեծ փորձառություն։
Ընկերության ղեկավարն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ նախագծերի իրականացմամբ։
Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այցելել Հայաստան՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր մշակելու նպատակով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
652 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է