211652_close_icon
views-count5723 դիտում article-date 13:48 14-01-2019

Ես որ հարվածեմ, Վյաչեսլավը ոտի վրա կարա՞ր կանգնած մնար.Ծառուկյան

«ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը պետք է հասնի նրան, ով ավելի շատ պատգամավոր ունի, մեծամասնություն է: Պատգամավորները կընտրեն, կտան ըստ օրենքի, ըստ կարգի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ես իմ համաձայնությունը տվել եմ, որ նա ռեյտինգային ընտրակարգով առաջադվի, քանի որ դա եղել է ժողովրդի ցանկությունը, և ժողովուրդն է դիմել ինձ,հարցին,թե իր թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին պատգամավոր է դարձրել,ասաց Ծառուկյանը: Դիտարկմանը, որ նա մարդ ծեծելու գործով կալանավորված էր, Ծառուկյանը հակադարձեց. «Այսինքն՝ ինչ քրեական գործ: Հիմա էսօր եթե ձեր վրա մի հատ բողոք գրեն, վաղը ձեզ կկալանավորեն: Էսօր այնպիսի կարգ է դրված, որ ցանկացած բողոքների հետևից գնում են, քննություն է կատարվում: Անհիմն չեն կալանավորում, հիմա եթե մեկը քո հետ չունի, մի բան կարա ասի, տանելու են»: Հարցին՝ դուք հարվածե՞լ էիք Վյաչեսլավ Հարությունովին, Ծառուկյանը պատասխանեց. «Եղբար, ես որ հարվածեմ, Վյաչեսլավը ոտի վրա կարա՞ր կանգնած մնար, որ դուք տեսնեիք»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր