211652_close_icon
views-count12381 դիտում article-date 22:11 13-01-2019

«Առաջին դեմքից»՝ Ալեն Սիմոնյանի հետ. «Ես կարող եմ մի առաջարկ անել պրն Մարուքյանին ու պրն Ծառուկյանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/01/13/1008703/?fbclid=IwAR3aNQmjjmGpwIweAAJFjPSKWEtT4r44df7mHFkAxRrDSsZ0GZQ5pumhLI4]Aravot.am[/url]-ը գրում է. «2012-ին դեռեւս պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը բացատրություն էր պահանջում նախարար Արմեն Աշոտյանից ֆեյսբուքյան ակտիվության համար. «Նոյեմբերի 1` հինգշաբթի: Արմեն Աշոտյանի աշխատանքային օրվա սկիզբ. առաջին գրառում` 10:07, երկրորդ գրառում` 14:04, երրորդ գրառում` 18:55, չորրորդ գրառում աշխատանքային ծանր օրից հետո` 22:31, հինգերորդ գրառում` 23:47: Նման մի բան՝ հոկտեմբերի 31-ին. առաջին գրառում` 11:22, երկրորդ գրառում` 15:58: Ընթացքում մեկնաբանություններ շորտիկի մասին և այլ տեղերում. սա նույնպես աշխատանքային օրվա ժամին: Ես չեմ հասկանում և պահանջում եմ բացատրություն` որպես ՀՀ քաղաքացի, թե կրթության և գիտության նախարարն ամբողջ աշխատանքային օրը Ֆեյսբուքում անցկացնելու ի՞նչ իրավունք ունի»: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանին ոչ ամբողջությամբ հիշեցնելով իր այս պահանջը՝ նկատեցինք, թե ներկա իշխանության՝ մասնավորապես կառավարության անդամների մի զգալի մասը հիմա հենց այն է անում, ինչի համար ինքը նախկինում քննադատում էր: Ալեն Սիմոնյանը մասնավորապես պատասխանեց, թե մեծ տարբերություն կա. «Աշխատանքային ժամի ընթացքում կրթության եւ գիտության նախարարը 4-5 անգամ ինչ որ բաներ էր գրում, որոնք որեւիցե կապ չունեին ԿԳ ոլորտի հետ»: Իսկ այժմ կատարվողը, ըստ նրա, շատ նորմալ է այն պայմաններում, երբ ԶԼՄ-ները մեծ մասամբ պատկանում են նախկին իշխանական ուժերին. «Մենք ուղղակի հարթակ չունեինք, ու նույնիսկ հեղափոխության ժամանակ մեր ամենամեծ ու ամենակարեւոր հարթակը Ֆեյսբուքն էր: Իսկ այսօր դա ավելի շատ հաշվետվողականության բնույթ է կրում»: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, թե աշխատանքային ժամերին ինքը չի զբաղվում մի բանով, որը կապ չունի իր գործունեության հետ: Սոցիալական ցանցերում քննադատվեցին Ալեն Սիմոնյանի եւ իր թիմակիցների հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները իրենց խնջույքներից: Նրանց հիշեցրին, որ ժամանակին իրենք քննադատում էին նախկին իշխանությանը նույն երեւույթի համար: «Դուք գալիս էիք իշխանության որպես նոր որակ, որպես համեստության օրինակ, որպես ժողովրդի ցավն ու դժվարությունները կիսող թիմ, իսկ այս դեպքում լրիվ հակառակն եք ապացուցում»,- գրել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Ալեն Սիմոնյանն ի պատասխան մասնավորապես պնդեց. «Կա մի կտրուկ ու մեծ տարբերություն: Նախորդ իշխանությունների նկատմամբ քննադատությունը հիմնականում եղել է այն պատճառով, որ այդ գումարները եւ այդ խնջույքները արվում էին (մարդկանց ենթագիտակցության մեջ տպավորվածությունը կար, ու մեծ մասամբ՝ արդարացի) պետության գումարները տանելով ու պետության հաշվին հարստանալով»: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/01/13/1008703/?fbclid=IwAR3aNQmjjmGpwIweAAJFjPSKWEtT4r44df7mHFkAxRrDSsZ0GZQ5pumhLI4]տեսանյութում.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր