Արմեն Աշոտյան. Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան, բայց մնացածը դժվար մարսեք
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարչապետին մեկդ ասեք, որ խաշի գնալը նորմալ է: Մամուլի կողմից հրապարակումն էլ է նորմալ։
Աննորմալ է՝
•Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը,
•Մամուլին հաթաթա տալը,
•Հանրապետականի անունից շարունակաբար կախվելը,
•Երկիրը բրախելը,
•Մարդկանց անդադար խաբելը,
Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան։ Անուշ լինի։ Բայց մնացածը դժվար մարսեք, ժամանակի հարց է»: