211652_close_icon
views-count2467 դիտում article-date 23:44 13-01-2019

Ֆեյսբուքյան անխտիր բոլոր թեմաները լքեցին բանականությունը. Գայանե Ղազարյան

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ Մհեր Ենոքյանի հետ կապված քննարկումները, ինչպես ֆեյսբուքյան անխտիր ԲՈԼՈՐ թեմաները, լքեցին բանականությունը, ուզում եմ հրապարակավ ասել, որ Զարուհի Մեջլումյանը փաստաբան է, ու այդքանով իրավունք ունի պաշտպանելու ցանկացածին, նույնիսկ սատանային, բայց ՈՉ ՈՔ իրավունք չունի նրան կյանքին սպառնացող հաղորդագրություններ ուղարկելու ու ֆեյսբուքը սեռական բնույթի լպիրշություններով ողողելու՝ այն պարզ պատճառով, որ 1. դրանով արդարադատության համակարգի խնդիրները չեն լուծվում, 2. անողներդ մարդ եք, ոչ թե անասուն (թեպետ ապացուցել եք հակառակը)։ Ուստի հորդորում եմ բոլորին, ովքեր Զարուհու հասցեին վիրավորական գրառումներ են տեսնում, մոտավոր մարդկային տեսքի բերել ասողին, իսկ սեփական էջերում պարզապես ջնջել դրանք։ Իսկ Զարուհի Մեջլումյանին ուզում եմ ասել, որ, սեփական մաշկի վրա զգալով հանրային «պարսավանքի» ողջ պերճանքն ու թշվառությունը, ինչպես նաև մեր հանրության ու ԶԼՄ-ների՝ խոսքի հանդեպ պատասխանատվության ողբերգական վիճակը, կարող եք տեսնել, որ նույնորակ արշավի սկիզբ եք դրել Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հանդեպ՝ ևս մի կաթիլ ավելացնելով այլ՝ Ձեր նման «պատասխանատու» ազդարարների արդեն տասնամյակներ թափառող տարաբնույթ առասպելներում՝ դրսևորելով նույնքան բանիմացություն ու հաշվետվողականություն, ինչքան Ձեզ մրողները։ Ուստի կա՛մ հերքեք, որ Դուք եք հեղինակը, կա՛մ շատ մի վրդովվեք Ձեր քննադատներից՝ հայտարարելով, որ իրավական պատասխան եք պահանջելու. այս պատմության մեջ կա արդեն առնվազն մեկ հոգի, որն էլ Ձեզնի՛ց ունի իրավական պատասխան պահանջելու»:

Նմանատիպ նյութեր