211652_close_icon
views-count4969 դիտում article-date 17:21 13-01-2019

Նիգերիայում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, կան տասնյակ զոհեր

Նիգերիայի Էկիտի նահանգում բեռնատարը տեղի շուկայում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհվելլ է ավելի քան 20 մարդ: Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Իվորոկո քաղաքի կենտրոնում, իսկ մեքենան ընթացել է մեծ արագությամբ: Չի բացառվում, որ վթարի պատճառ կարող էր լինել մեքենայի արգելակների խափանումը: Նշվում է, որ մահացածների մեծ մասը շուկայում գնումներ կատարող մարդիկ են եղել:

Նմանատիպ նյութեր