211652_close_icon
views-count3412 դիտում article-date 22:57 10-01-2019

«Ձեր պարտականությունն օդից կախված վարկածները պարզելն է». Աշոտ Ասատրյան

[b]Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.[/b] «Իշխանության ներկայացուցիչները, նիստերի ժամանակ, իրավունք չունեն խոսել օդում կախված լուրերից հատկապես, եթե դա վերաբերվում է երեխաներին և նրանց [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/10/1114617/]օրգանների վաճառքին[/url]։ Այն դեպքում, երբ առաջին փոխվարչապետը հայտարարում է, որ իր ղեկավարման վերջին ամիսներին ստուգումներ է իրականացրել այդ հարցի շուրջ, սակայն որևէ դեպք չի բացահայտվել, բայց միևնույնն է՝ օդում կախված լուրեր կան, որ երեխաներին որդեգրում ու օրգանները վաճառում են։ Հատկապես այն պարագայում, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ երբևէ Միրզոյանի նշած դեպքերի մասին տեղեկատվություն չեն ստացել, գործընթացը գտնվում է իրենց հսկողության ներքո։ Նմանատիպ նուրբ հարցերի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություններ և փաստեր են հարկավոր, որպեսզի դրանից հետո դրանց մասին խոսվի նիստերի ընթացքում ու բարձաձայնվի, բայց ոչ երբեք՝ ոչ մի բան չենք հայտնաբերել, բայց օդում կախված վարկածներ կան։ Ձեր պարտականությունն այդ օդից կախված վարկածները ներքև իջեցնելը ու պարզելն է, որից հետո արդյունքների մասին հասարակությանը տեղյակ պահելը»։

Նմանատիպ նյութեր