211652_close_icon
views-count2780 դիտում article-date 09:27 24-04-2015

Հունգարիայի հայերն այսօր «կախված են օդից». Թամաշ Թուրջյան

Հայոց Մեծ Եղեռնի՝ ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանում այս օրերին գտնվող բազմաթիվ հյուրերի ցանկում է նաև սեփական նախաձեռնությամբ Հունգարիայի հայերի ներկայացուցիչ, դոկտոր Թուրջյան Թամաշը, ով միևնույն ժամանակ Հունգարիայի խորհրդարանի հայկական խմբի ներկայացուցիչն է, և նրա խորհրդական Հայաստան Աղեկյանը, ով միևնույն ժամանակ Դիոր քաղաքի հայկական ինքնավարության նախագահն է արդեն 13 տարի: Թեև Թուրջյան Թամաշը պաշտոնական հյուրերի ցանկում է, այսուհանդերձ, նրա այցի երկու հիմանական նպատակներից են Ցեղասպանության ընդունումը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: Արմատներով հայ այս անձնավորությունը առաջին անգամ Է Հայաստանում՝ Երևանում, իսկ մինչև այդ այցելել է ԼՂՀ: «Հայաստանի և Հունգարիայի միջև1991 թվականից գործող դիվանագիտական հարաբերությունները խզվեցին՝ կապված ազգային հողի վրա հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ, քանզի ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը հանձնվեց իր երկրին, որտեղ էլ հերոսի կոչման արժանացավ: Հայաստանը, համարելով դա վիրավորանք, պահանջում է պաշտոնական Հունգարիայից ներողություն, իսկ Հունգարիան պնդում է, որ ինքը վարվել է ,եվրոպական նորմերին համաձայնե և հիմքեր չի տեսնում դրա համար: Այդպես էլ փոխզիջման չգնալով՝ երկու երկրները օդից կախված են թողնում Հունգարիայիում մոտ 350,000 հայերի ճակատագրերը, մինչդեռ դա ամենևին էլ խոհեմ դիրքորոշում չէ: Հայերը սիրված ու պահանջված են մոտ 300 տարի Հունգարիայում որպես նաև ընտրության իրավունք ունեցողներ, մինչդեռ ադրբեջանցիները և թուրքերը հիմնականում հավելյալ բեռ են պետության համար: Թե,և ըստ Թուրջյան Թամաշի, խնդիրը ամենևին էլ քրիստոնյա հայերի ու մուսուլման ազերիների թվաքանակի փոխհարաբերության ու կարգավիճակի միջև չէ, այլ զուտ տնտեսական է, երկրների հնարավորությունների առումով: Ցեղասպանության ընդունման քարոզչական ընթացիկ աշխատանքների թվում են նաև Հունգարիայի խորհրդարանում կազմակերպվող Ցեղասպանության մասին հարցազրույցները համաշխարհային դիվանագետների մակարդակով, որտեղ մանրամասն քննարկվում են կրոնական ու էթնիկ պատերազմների զոհերի պահանջատիրական հարցերը ևս»,-ասաց Թուրջյան Թամաշը:

Նմանատիպ նյութեր