211652_close_icon
views-count1928 դիտում article-date 21:18 10-01-2019

Մենք ստեղծում ենք իր ոճի մեջ յուրատեսակ ու պրոֆեսիոնալ առումով առանձնահատուկ մի պլատֆորմ. Արամ Անտինյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/01/10/Aram-antinyan/2891649?fbclid=IwAR3f6B60QHbSi7XrZKQvJ24RiuhesIkmgl_90n8Eb5sx92qxPzo_WRHgEpg]Tert.am[/url]-ի ղեկավար Արամ Անտինյանը կայքի հետ զրույցում անդրադարձել է «Քառյակ մեդիա» ընկերության ստեղծմանը, գործարքի ֆինանսական բնույթի մանրամասներին, մեդիա ռեսուրսի հետագա ծրագրերին: Մասնավորապես, անդրադառնալով գործարքի ֆինանսական մանրամասներին՝ Անտինյանը նշել է, որ վճարումը ունենալու է տարաժամկետ բնույթ` 8 տարվա կտրվածքով, ըստ հաստատված ժամանակացույցի, ինչը նախատեսված է նախապես կազմված բիզնես պլանով: -[b]Պարո՛ն Անտինյան, օրերս հայտարարություն տարածվեց, որ հիմնադրվել է «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Դուք հանդիսանում եք Tert.am-ի ղեկավարը, ում վստահվել է ընկերությունների միասնական գործադիրի ղեկավարումը: Ի՞նչ է ստեղծվում և ի՞նչ ձևաչափով են գործելու այս ԶԼՄ-ները, արդեն հստակեցվե՞լ են գործառույթները:[/b] - Մենք ստեղծում ենք իր ոճի մեջ յուրատեսակ ու պրոֆեսիոնալ առումով առանձնահատուկ մի պլատֆորմ, որի օրակարգը 24 ժամ շարունակ չընդհատվող պարբերականությամբ անաչառ լրատվություն մատուցելն է լինելու: Մենք հավակնում ենք դառնալ նաև կարծիքների բազմազանության հարթակ ու դրա համար օգտագործելու ենք լրատվության երեք միջոց՝ կայք, հեռուստաընկերություն ու ռադիո: - [b]Իսկ որքա՞ն են վճարել և որտեղի՞ց նախկին պատգամավորներին այդքան գումար երեք լրատվամիջոց ձեռք բերելու համար: Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք թվեր հրապարակել:[/b] - Նախ ոչ թե վճարել, այլ վճարելու` հիմա կբացատրեմ՝ ինչու: Առևտրային գաղտնիք է միայն գործարքի գինը, որը բացահայտել չեմ կարող, հակառակ դեպքում ստիպված եմ լինելու տույժեր վճարել.. Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/10/Aram-antinyan/2891649?fbclid=IwAR3f6B60QHbSi7XrZKQvJ24RiuhesIkmgl_90n8Eb5sx92qxPzo_WRHgEpg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր