211652_close_icon
views-count1829 դիտում article-date 20:40 10-01-2019

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունվարի 10-ին, ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 44 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, տարեց բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ֆ. Բ.-ին (ծնված 1938 թ.) ու Ն. Չ.-ին (ծնված 1937 թ.) տարբեր ննջասենյակներում` հատակին ընկած: Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են մահճակալին, ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն (հրաժարվել են հոսպիտալացումից): *** Հունվարի 10-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել քաղաքացի Ա. Հ.-ին (ծնված 1938 թ.): Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ:

Նմանատիպ նյութեր