«Ծառուկյանի հետ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին եղել են միշտ». Էդմոն Մարուքյան. aravot.am
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անտրամաբանական է համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի քվոտան պետք է բաժին հասնի խորհրդարան անցած երկրորդ ուժին՝ ԲՀԿ-ին:
Ինչպես հայտնում է[url=https://www.aravot.am/2019/01/10/1008127/?fbclid=IwAR1xAKhF41LkhJHdOP16__cduNTbDoiD8IHFJzcLdpGE5rdaHNPehXTrqIo] aravot.am[/url]-ը, այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում:
Ինչ վերաբերում է նոր ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարի ընտրությանը, Մարուքյանը նշեց՝ ենթադրվում է, որ ինքն է ղեկավարելու ԼՀԿ-ն, իսկ խմբակցության քարտուղարի հարցը դեռ քննարկելու են կուսակցության ներսում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «ԲՀԿ-ի հետ դեռ հակասություններ ու տարաձայնություններ կա՞ն»: Մարուքյանը պատասխանեց. «Պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ գործակցել՝ հանուն մեր տեսլականի եւ ՀՀ-ի զարգացման: Ավելի վեհ արժեքներ կան, քան տարաձայնությունները»:
Ամբողջությամբ կարդացեք սկբնղբյուր [url=https://www.aravot.am/2019/01/10/1008127/?fbclid=IwAR1xAKhF41LkhJHdOP16__cduNTbDoiD8IHFJzcLdpGE5rdaHNPehXTrqIo]կայքում[/url]։