211652_close_icon
views-count1867 դիտում article-date 14:49 10-01-2019

Աարոն Ռեմզին կտեղափոխվի «Յուվենտուս»

«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին կարիերան կշարունակի «Յուվենտուսում»: Ուելսցին «Յուվենտուսի» հետ 5-ամյա պայմանագիր է համաձայնեցրել: Թուրինյան ակումբում Ռեմզիի աշխատավարձը կկազմի տարեկան 8 մլն եվրո և նա ակումբում Ռոնալդուից հետո կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Հունվարի 13-ին Ռեմզին բուժզննում կանցնի «Յուվեում»: Նշենք, որ նա «Արսենալի» հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության չեկավ և «Յուվենտուս» կտեղափոխվի առանց փոխհատուցման:

Նմանատիպ նյութեր