211652_close_icon
views-count3027 դիտում article-date 20:26 09-01-2019

Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը փակվելու է: «Ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացման միջոցով: Այդպիսի օրինակ է Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից ապահովելու է ՀՀ ներկայացվածությունը տվյալ տարածաշրջանում: Դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով այլ քայլեր ևս նախատեսվելու են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը: Այս առումով առավել մանրամասն տեղեկություն կհայտնվի լրացուցիչ»,- [url=https://www.tert.am/am/news/2019/01/09/Embassy/2890727]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր