Սալահը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը 2018 թվականի արդյունքներով ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:
Եգիպտոսի հավաքականի 26-ամյա խաղացողը մրցանակին արժանանում է երկրորդ անգամ անընդմեջ:
Բացի Սալահից, ինչպես և նախորդ տարի, լավագույն եռյակում են նաև Սալահի թիմակից, սենեգալցի Սադյո Մանեն և «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: