Մահրեզը ճանաչվեց 2016 թվականի Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
«Լեսթերի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ճանաչվեց 2016 թվականի Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքում, որն անցկացրել էր Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան, Մահրեզը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը:
Երկրորդ տեղը գրավել է Գաբոնի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ 3-րդը «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն էր:
Հիշեցնենք, որ Մահրեզը «Լեսթերի» կազմում դարձավ 2016թ. Անգլիայի չեմպիոն: