Գվարդիոլան երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց ԱՊԼ-ի լավագույն մարզիչ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ:
«Քաղաքաբնակները» կատալոնացի մասնագետի գլխավորությամբ դարձան Պրեմիեր-լիգայի չեմպիոն՝ մեկ միավորով գերազանցելով «Լիվերպուլին»:
Գվարդիոլան Ալեքս Ֆերգյուսոնից և Ժոզե Մոուրինյոյից հետո դարձավ երրորդ մարզիչը, որը հաջորդ մրցաշրջանում պահպանում է չեմպիոնական տիտղոսը: 48-ամյա մարզիչը նաև 2017/18 մրցաշրջանի լավագույն մարզիչ էր ճանաչվել:
Բացի Գվարդիոլայից, այդ մրցանակին հավակնում էին նաև Յուրգեն Կլոպը` «Լիվերպուլ», Մաուրիսիո Պոչետինոն՝ «Տոտենհեմ» և Նունու Էշպիրիտու Սանտուն՝ «Վուլվերհեմթփոն»: