Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են պտղատու ծառերը ոչնչացրած կասկածյալին
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  այսօր՝ հունվարի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները,  ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունք են  ներկայացրել Բաբայան  փողոցի 30 շենքի   բնակիչ, 46-ամյա  Մկրտիչ Ղուկասյանին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 7-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել Բաբայան փողոցի 34 շենքի բնակիչ, 73-ամյա   Մելսիկ Գալստյանը և հայտնել, որ  նախորդ օրը անհայտ անձը Բաբայան փողոցի թիվ 32 շենքի բակում կտրել է իր կողմից տնկված և մշակված 2 խնձորի, մեկ հոնի, մեկ սերկևիլի և մեկ ընկուզենու ծառերը:
Այսօր արդեն Արաբկիրի ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են:
 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Մ. Գալստյանը աշխատում է  «Արաբկիր-Կամար»  ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր գյուղատնտես:
Փաստի առթիվ  Արաբկիրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր  են նախապատրաստվում:
Վնասի չափը պարզվում է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

