211652_close_icon
views-count3923 դիտում article-date 21:47 07-01-2019

Քոչարյանի ողջ կյանքի ուղին փորձում են սևացնել․ Արկադի Ղուկասյան․ News.am

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը [url=https://news.am/arm/news/489427.html?fbclid=IwAR3uLiviyrcttM-ubq2V7bvPGpAhVZYi2nYNII3Jr-rLoim0CNa5qllPxq0]News.am[/url]-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ կապված զարգացումներին, ասել է. «Ես չեմ կարող և չեմ ուզում իրավական գնահատականներ տալ Քոչարյանի, այսպես կոչված, գործին: Մեղավոր է մարդը, թե ոչ՝ որոշում է դատարանը: Ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունը անհամատեղելի են արդարադատության հետ: Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը և կապահովվի իրավական տեսակետից անաչառ դատավարություն: Դա չափազանց կարևոր է նաև երկրի հեղինակության համար: Ինձ շատ է անհանգստացնում նաև այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով նրա գործունեության ղարաբաղյան փուլը: Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճակատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակաշրջանում, ենթարկվում է ամենալկտի հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները», նշել է Արկադի Ղուկասյանը: Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/489427.html?fbclid=IwAR3uLiviyrcttM-ubq2V7bvPGpAhVZYi2nYNII3Jr-rLoim0CNa5qllPxq0]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր