211652_close_icon
views-count4203 դիտում article-date 19:25 06-01-2019

Կրակոցներ գրեթե չկան. Սենոր Հասրաթյանը՝ շփման գծում վիճակի մասին

Արցախի շփման գծում այս տարվա առաջին օրերին իրավիճակը հանգիստ է եղել։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ «Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»,– ասաց Սենոր Հասրաթյանը։ Նա նշեց, որ 2018 թվականի հետ համեմատած իրավիճակն ավելի հանդարտ է, իսկ նախորդ տարին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

Նմանատիպ նյութեր