211652_close_icon
views-count1860 դիտում article-date 22:14 05-01-2019

Տերը օրհնել է Հայաստանն ու մեր ժողովուրդը և մենք պարտավոր ենք ուժեղ պետություն և ազգ դառնալու. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Մենք՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած պետություն և իրապես հավատավոր ժողովուրդ պետք ա Նոր տարին ճոխությամբ նշելու փոխարեն սովորենք Սուրբ Ծնունդը կարևորել, առաջին պլան բերել և արժևորել, քանզի ամանորյա տոների խորհուրդն ու կարևորությունը , ջերմությունն ու ուրախությունը հենց կապված է Հիսուսի ծնունդի հետ … Մենք կարող ենք Սուրբ Ծնունդը իսկապես մեծ տոնի վերածել ոչ միայն մեր ժողովրդի համար , այլ հասնել նրան, որ շատ և շատ քրիստոնյաներ տարբեր պետություններից հատուկ ժամանեն Հայաստան , որպեսզի Սուրբ ծնունդը նշեն առաջին քրիստոնյա պետությունում՝ Արարատի լեռան լանջին… Մենք պետք է տեսլական ունենանք Հայաստանը տուրիստական շուկայում ճիշտ և մրցունակ ներկայացնելու … Տերը օրհնել է Հայաստանն ու մեր ժողովուրդը և մենք պարտավոր ենք ուժեղ պետություն և ազգ դառնալու՝ քրիստոնեությունը պահպանելու համար , քանզի հենց մենք հայերս ենք ամենաիսկական և ամենանվիրական քիրստոնյաները և հենց մեր տեսակն է պահպանում քրիստոնեությունը և դա մեր տեսակի առաքելությունն է ...

Նմանատիպ նյութեր