211652_close_icon
views-count3213 դիտում article-date 15:23 05-01-2019

7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան

7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10–ին։ Այս մասին [url=https://news.am/arm/news/489292.html]NEWS.am[/url]-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Միջոցառում կլինի, որի ժամանակ պաշտոնապես կհանձնվեն պատգամավորական մանդատները»,– ասաց նա։ Նշենք, որ 7-րդ գումարման ԱԺ–ն ունի 132 պատգամավոր, որից 88 մանդատը պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ–ին, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։

Նմանատիպ նյութեր