Սևանի ոստիկանները բացահայտեցին հունվարի 1-ին կատարված դանակահարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 1-ին, ժամը 21.50-ին ոստիկանության Սեվանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի շրջանում ստացած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա Նորիկ Ա.-ն:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժշկը տեղեկացրել է, որ տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևանի Նալբանդյան 42 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 18-ամյա Արսեն Ա.-ն դանակով հարվածել է Նորիկ Ա.-ի որովայնին:
Արսեն Ա.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
[img]http://st0.shamshyan.com/editor/016524000154661162955799.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0510379001546611646689701.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0300337001546611662924243.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0945803001546611675266108.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/076018700154661169098068.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: