16825 դիտում
16:51 04-01-2019
«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ է հայտնել 18, «Լուսավոր Հայաստանից»՝ 2 պատգամավոր. Հրապարակվեցին անունները
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի 2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10.00-ին: Այդ մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների անունները:
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքից ստացել են 18 դիմում, 2 ինքնաբացարկի դիմում ստացել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում չի եղել։
«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Վայոց ձոր մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրեց Քրիստ Մարուքյան, որը ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի եղբայրն է, և Արմեն Բաղդասրայանը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան էլ թվարկեց խորհրդարան անցած անձանց անունները, և ԿԸՀ-ն հաստատեց այն։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհդարանական ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 9-ին, որին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 2 կուսակցութունների դաշինք և 9 կուսակցություն։ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցավ 3 ուժ:
«Իմ քայլը» դաշինքը ստացել էր քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը։
Նմանատիպ նյութեր
2605 դիտում
18:28 21-07-2021
Ինքնաբացարկ է հայտնել ԱԺ պատգամավորի 20 թեկնածու. 17-ը ՔՊ-ից, 3-ը՝ «Հայաստան» դաշինքից
16543 դիտում
20:46 30-12-2018
Հայտնի են «Իմ քայլը» դաշինքից մանդատներից հրաժարվածների անունները. Hetq.am