211652_close_icon
views-count5398 դիտում article-date 10:58 04-01-2019

Արման Թաթոյանը ցավակցել է ռուս գործընկերոջը` Մագնիտոգորսկի ողբերգական դեպքի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկոլկովային`Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ «Հարգելի Տատյանա Նիկոլայի, Խոր վշտով տեղեկացա Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքի փլուզման ողբերգական լուրի մասին, որը բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան պաճտառ է հանդիսացել։ Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ ու խորին ցավակցությունն այդ սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Խնդրում եմ նաև ընդունեք իմ կարեկցանքի խոսքերն ու աջակցությունը՝ ուղղված ողբերգության զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Ցանկանում եմ նրանց քաջություն և տոկունություն բոլորի համար այս դժվար պահին։ Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այս վշտալի պահին Ձեզ հետ եմ և կիսում եմ ձեր վիշտը»,- ասված է ցավակցական հեռագրում։

Նմանատիպ նյութեր