211652_close_icon
views-count47196 դիտում article-date 15:52 03-01-2019

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին վրաերթի հեղինակին ու նրա ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Բուրաստան համայնքի ղեկավար, 57-ամյա Աշոտ Թարվերդյանը ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգել է, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհին տղամարդու դի կա: Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը, և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Իսրայելյանը և դատական բժիշկը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահը վրաերթի հետևանք է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ա. Գասպարյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վ. Էվինյանի և ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ, 51-ամյա Գագիկ Կարապետյանն էր: Իսկ Արտաշատի ոստիկաններն էլ՝ բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վարդան Ոսկանյանին, ով կասկածվում է, որ հունվարի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում, իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 34 ՏС 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Կարապետյանին և դիմել փախուստի: Ավտոմեքենան քննիչի հանձնարարակլանով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր