211652_close_icon
views-count80763 դիտում article-date 16:20 01-01-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ 22-ամյա երիտասարդները դանակահարված վիճակով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորներն են Ծաղկահովիտ գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Սևադա Սահակյանը, 22-ամյա Վարդան Գալստյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել իրենց գյուղի գլխավոր խաչմերուկից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն։ Արագածի ոստիկանները պարզել են, որ Վ․ Գալստյանին և Ս․ Սահակյանին դանակով հարվածներ է հասցրել Բերքառատ գյուղի բնակիչ 18-ամյա Գուրգեն Ներսիսյանը։ Ոստիկանների ձեռարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ տարվել է բացատրական աշխատանք և Գ․ Ներսիսյանը ներկայացել է Ոստիկանության Արագածի բաժին։ Փաստի առթիվ բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Ներսիսյանը բաց է թողնվել։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր